Իրվայնի քալիֆորնիական համալսարանում դեկտեմբերի 4-ին կայանալու է պրոֆեսոր Ջորջ Բուռնությանի՝ «Ռուս-իրանական հարաբերությունները եւ ժամանակակից Հայաստանի ձեւավորումը» թեմայով դասախոսությունը:

Ներածական խոսքով հանդես կգա դեկան Ջորջ Վան Դեն Աբելեն՝ պատմելով Իրվայնի քալիֆորնիական համալսարանում հայկական հետազոտությունների ապագայի մասին: Այս մասին գրում է «Asbarez»-ը:

Դոկտոր Ջորջ Բուռնությանը պրոֆեսոր է, պատմաբան եւ գրող: Նա Այոնայի քոլեջի պատմության ավագ ուսուցիչ է, ավելի քան 28 գրքի հեղինակ, առաջին հերթին՝ Հայաստանի պատմության մասին: Նա Հայաստանի պատմություն է դասավանդել Կոլումբիայի, Թաֆթսի, Նյու Յորքի համալսարաններում եւ ուսումնական այլ հաստատություններում:

Ներկայում Բուռնությանը Հայաստանի պատմության հրավիրյալ դասախոս է Կոլումբիայի համալսարանում: