Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստ է հետեւել իր կուսակցականների խորհրդին եւ կրճատել Ամանորյա ծախսերը:

«Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը` մենք պետք է մեր գոտիները մի քիչ ձգենք եւ, այո՛, կրճատենք մեր ծախսերը: Սա ժամանակավոր բնույթ է կրում»,- այսօր` դեկտեմբերի 4-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը:

Վերջին օրերին թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները: Երբ լրագրողները հետաքրքրվել են թանկացումներով, ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներ հորդորել են կրճատել տոնական ծախսերը: