Ադրբեջանում Հեյդար Ալիեւի պատվին քաղաք կկառուցվի:
Aktual.az-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը հայտնել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը մտադրվել է երկու նոր քաղաք հիմնել:
Նովրուզովի խոսքով՝ քաղաքներից մեկը կլինի Ալյաթում, մյուսը՝ Շաբրան եւ Սիյազան քաղաքների միջեւ: Ընդ որում՝ քաղաքներից մեկը կկոչվի Հեյդար Ալիեւի պատվին:
«Արդեն քանիցս հնչել էր գաղափար Ադրբեջանի քաղաքներից մեկը Հեյդար Ալիեւի պատվին կոչելու մասին: Նախիջեւանում արդեն կա փախստականների քաղաք, որն անվանվել է Հեյդարոբադ: Այժմ ժամանակն է Հեյդար Ալիեւի պատվին նոր քաղաք կառուցելու», - հայտարարել է պատգամավորը:




























