Վլադիմիր Պուտինը կողմից Ղրիմին ռուսական Սուրբ հողի կարգավիճակի շնորհումը առաջացրել է պատմաբանների եւ տեսաբանների տարակուսանքն ու ծաղրը, գրում է Bloomberg-ը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի այն արտահայտությունը, որ Ղրիմը ռուսների համար նույնն է, ինչ որ Երուսաղեմի «Տաճարի լեռը»մահմեդականություն կամ հինդուիզմ դավանողների համար։
Անգամ եթե մինչեւ այսօր հրաժարվում ենք խոստովանել, Մոսկվան ու Արեւմուտքն արդեն նոր սառը պատերազմի մեջ են, գրում է Frankfurter Allgemeine-ը եւ հավելում, որ Պուտինը նպատակաուղղված է հասել ճգնաժամի՝ որպեսզի ուշադրությունը շեղի աճող ներքին կոնֆլիկտներից, որոնք կարող են սպառնալ նրա կառավարմանը։ Նրա համար ավելի ու ավելի է բարդ է դառնում 1990-ակաների քաոսից հետո իր խոստումների կատարումը, մասնավորապես՝ հաստատել կարգուկանոն, բարելավել բարեկեցությունը եւ վերադարձնել ազգային հպարտությունը։ Նշվածներից Պուտինը կարողացավ կատարել միայն մեկը՝ կարգուկանոնի հաստատումը։ Ընդ որում, այդ գործընթացը սկսեց ավտորիտար բնութ կրել։ Պուտինի մոտ մնացել է միայն ազգային հպարտության թեման, եթե չասենք համառուսական նացիոնալիզմի, գրում է գերմանական պարբերականը։




























