Բաքվում երկու ամսով կալանավորվել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Հադիջա Իսմայիլովան, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

Խափանման նման միջոց է ընտրել Բաքի Սաբայիլի շրջանային դատարանը:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ լրագրողուհուն մեղադրանք է առաջադրվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով:

Առկա տվյալներով, Իսմայիլովան կալանավորվել է Թուրալ Մուստաֆաեւի գործով, որը որոշ ժամանակ առաջ ինքնասպանության փորձ է արել:

Ընդդիմադիր լրագրող Մուստաֆաեւը այս տարվա հոկտեմբերին առնետի թույն է խմել ու տեղափոխվել հիվանդանոց:

Իսլայիլովայի դեմ միանգամից մի քանի քրեական գործ է հարուցվել: Իրավապաշտպանները դա կապում են նրա լրագրողական գործունեության հետ: Հադիջա Իսմայիլովան հայտնի է դարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի բիզնես շահերի մասին մի շարք ռեպորտաժներից հետո: