Հայկական դրամի անկման պատճառով Հայաստանի տնտեսության ռիսկերը պետք է կառավարելի լինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողներին  հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային կազմակերպության  (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբանը:

Նա նկատել է, որ բանկային համակարգի կապիտալի բավարարության գործակիցը մնում է ԿԲ կանոնակարգերի սահմաններում: Դա նշանակում է, որ բանկերը ամրության պաշար են ստեղծել, որը բավարար է ժամանակավոր դժվարությունները հաղթահարելու համար:

Հետաձգված վարկերի ընդհանուր տոկոսը ՀՀ բանկային համակարգում այս տարվա օգոստոսի տվյալներով կազմում է բանկերի վարկային պորտֆելի 7,65 տոկոսը (ԿԲ տվյալներ):

Հանրապետության ֆինանսական կայունության ցուցանիշները այդ ռիսկերը լրիվ վերահսկելի են դարձնում, ասել է ԱՄՀ մշատական ներկայացուցիչը:

Այսպես, բանկային համակարգի կապիտալի բավարարության գործակիցը սեպտեմբերին կազմել է 16,3 տոկոս (վերջին 12 ամսում գրեթե չի փոխվել), իսկ լիկվիդայնության գործակիցը՝ 26,7 տոկոս (նույնպես գրեթե կայուն է մնացել):

Նշենք, որ նոյեմբերի 24-ին Հայաստանում դոլարի փոխարժեքը կտրուկ աճել է հասնելով 433 դրամի: Դեկտեմբերի 5-ի դրությամբ դոլարի փոխարժեքը հասել է 447 դրամի: Որոշ բանկերում դոլարի վաճառքի գինը հասել է 460-ի: