Հունիսի 28-հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է արտարժույթի շուկայից դոլարի գնումներ  կատարել։ Ընդհանուր առմամբ գնվել է 9 մլն դոլար՝ 1 դոլար/367,94 դրամ միջին փոխարժեքով։ Վերջին մեկ շաբաթում հայկական դրամը դադարել է արժեւորվել, նույնիսկ չափավոր արժեզրկման փուլ է մտել, սակայն հանգստյան օրերին դոլարի առաջարկը փոքր-ինչ բարձր էր պահանջարկից, որն անդրադարձել է նաեւ այսօրվա սակարկությունների վրա։ Հուլիսի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕէՄէՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ն իրականացրել է 2,2 մլն դոլարի առք եւ վաճառք՝ 369,25 դրամ միջին կշռված փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 369,25։ Նախորդ՝ հուլիսի 2-ի սակարկության ընթացքում դոլարը փոքր-ինչ ավելի թանկ էր՝ 1 դոլարի միջին փոխարժեքը 369,45 դրամ էր։