Թուրքիայի սեւծովյան Սամսուն նահանգի Աթաքումի շրջանում մարմնավաճառության մեջ մեղադրվող հայաստանցի եւ վրաստանցի 10 կանայք են ձերբակալվել։
Թուրքական Samsunhaber կայքի փոխանցմամբ՝ Սամսունի ոստիկանության գործողությունների ժամանակ Աթաքումի շրջանի մի շարք զվարճանքի վայրերում մարմնավաճառությամբ զբաղվելու մեղադրանքով ձերբակալել են Թուրքիայի քաղաքացիություն ձեռք բերած Հայաստանի եւ Վրաստանի 10 քաղաքացի։
Ոստիկանության բաժանմունքում կանանց ինքնությունը ստուգելու ժամանակ պարզվել է, որ 10 կանանցից 5-ի մոտ եղել են Թուրքիայի կեղծ անձնագրեր։
Հարցաքննությունից հետո դատախազի ցուցումով կանայք ազատ են արձակվել։



























