Ադրբեջանի եւ Թուրքիայի եղբայրական սերը նորանոր դրսեւորումներ է ունենում:

Հերթական ապացույցը դարձել է Բաքվում արձանագրված միջադեպը: Ըստ Vesti.Az-ի, մայրաքաղաքի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել է Թուրքիայի քաղաքացի, 1982 թվականին ծնված Ալփարսլան Աբդուլսեթանին, որը մեղադրվում է Բաքվի երեք բնակչի դանակի հարվածներ հասցնելու մեջ:

2014 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի սրճարաններից մեկում Թուրքիայի քաղաքացին դանակահարել է երեք ընկերների՝ Ջալալ Ալիեւին, Ջեյհուն Զեյնալովին եւ Վեյլյար Բախիշեւին: Վնասվածքները թեթեւ են եղել:

Պարզվել է, որ հանցագործությունը կատարելիս Աբդուլսեթանը ոչ սթափ վիճակում է եղել: Դեպքի առիթով հետաքննություն է կատարվում: