ԱՄՆ Մերիլենդ նահանգում դեռահասի դեմ մեղադրանք է ներկայացվել այն բանից հետո, երբ նա իր ուսուցչուհուն թմրանյութով թխվածքաբլիթ է հյուրասիրել, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Աննապոլիսում՝ դեկտեմբերի 8-ին: Ուսուցչուհին նկատել է, որ 17-ամյա աշակերտը դասարանում բրաունի թխվածքաբլիթ է ուտում, եւ խնդրել է կիսվել իր հետ: Դեռահասը նրան մի կոտր տվել է ՝ չզգուշացնելով վտանգավոր բաղադրության մասին, որից հետո կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
Ուսուցչուհուն տեղափոխել են բուժքրոջ առանձնասենյակ: Ըստ նրա՝ թխվածքաբլիթում մարիխուանա է եղել: Միջադեպից հետո տուժածը ոստիկանություն է դիմել, փոխանցում է Lenta-ն:
Արդարադատության մարմինները աշակերտին, որի անունը չի բացահայտվում, մեղադրել են վտանգավոր նյութով մարդուն թունավորելու, միտումնավոր մարմնական վնասվածքներ հասցնելու եւ հանցավոր անփութության մեջ: Դեռահասը ազատ է արձակվել՝ խնամակալի պատասխանատվության ներքո:



























