Մադրիդի դատարանը վճռել է արգելել Uber տաքսի ծառայության աշխատանքը, հայտնում է Reuters-ը: Ընկերությանը մեղադրել են վարորդների լիցենզիաների բացակայության եւ գների միտումնավոր իջեցման մեջ:
Քննադատության տեղիք է տվել մասնավորապես Uber-Pop ծառայությունը, որը հաճախորդներին թույլ է տալիս միասին երթեւեկել եւ կիսվել վարձավճարը: Ըստ Իսպանիայի արդարադատության՝ այդ ծառայությունը վնաս է հասցնում մյուս ընկերություններին, փոխանցում է Gazeta-ն:
Թաիլանդում Uber-ի նկատմամբ բողոքներ են ներկայացրել ապահովագրության բացակայության եւ վարորդների լիցենզիաների բացակայության պատճառով, ինչպես նաեւ այն պատճառով, որ քարտով վճարման համակարգը հակասում է պետության օրենքներին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Uber ընկերության շուրջ աղմուկ է բարձրացել Հնդկաստանում: Ծառայությունը արգելվել էր Դելիում՝ վարորդներից մեկի կողմից ուղեւորուհու բռնաբարության լուրից հետո:



























