Նիգերիայի բանակի զինվորները ոչնչացրել են իսլամական ծայրահեղական «Բոքո Հարամ» խմբավորման ճամբարը Բորնո, Բաուչի եւ Ադամավա նահանգների սահմանին, հայտնում է Punch-ը։ Անցկացված գործողությունների արդյունքում սպանվել են խմբավորման 27 անդամներ։ Նիգերիացի զինվորների շարքում զոհեր չկան, վեց մարդ վիրավորվել է։

Նիգերիայի իշխանությունների ձեռքում հայտնվել են գրոհայինների փաստաթղթեր, որոնցում նշված էին ահաբեկչությունների հետագա թիրախները, փոխանցում է Gazeta-ն։

Մեկ տարի առաջ  «Բոքո Հարամի» մշտական հարձակումների պատճառով երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել։