2015թ. արտասահմանում կատարվող ռազմական գործողություններ անցկացնելու ԱՄՆ-ի ծախսերը կկազմեն 73,7 մլրդ դոլար, նման թիվ է պարունակվում ընթացիկ ֆինանսական տարվա դաշնային բյուջեում: Երեքշաբթի փաստաթուղթը համաձայնեցվել է Կոնգրեսում, իսկ Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում կարող է քվեարկության դրվել հինգշաբթի:
Ամենաշատ ֆինանսավորումը կստանա ՊՆ-ն՝ 490,2 մլրդ դոլար, ինչը 3,3 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Պենտագոնը նաեւ հավելյալ միջոցներ կստանա մասնագիտացված ծրագրերի համար՝ ներառյալ նոր սպառազինությունների մշակումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
73,7 մլրդ դոլարը, բացի արտասահմանյան գործողություններից, կծախսվի նաեւ ահաբեկչության դեմ պայքարի համար: Այդ միջոցներից 3,4 մլրդ կուղղվի «Իսլամական պետություն» շարժմանը հակազդելուն:
Գրեթե երեք միլիարդով ավելացել է արտասահմանյան օգնության ֆինանսավորումը:




























