Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը դատապարտել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից կտտանքների կիրառումը, հայտնում է The Daily Telegraph-ը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի զեկույցին նվիրված հայտարարությունում Քեմերոնը հիշեցրել է «բարոյական հեղինակությունը» կորցնելու ռիսկի մասին՝ հարցաքննության արգելված միջոցների դիմելու դեպքում:
«Մենք չենք կարող հաղթել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, եթե հրաժարվենք մեր բարոյական արժեքներից»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, փոխանցում է Gazeta-ն:
ԱՄՆ-ի Կոնգրեսի դեկտեմբերի 9-ի զեկույցում, որը վերաբերում էր ԿՀՎ-ի հակաահաբեկչական աշխատանքին, հայտնի էին դարձել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից կիրառվող հարցաքննության դաժան միջոցների եւ սեռական սպառնալիքների մասին:




























