Վենեսուելայի հակաօդային ուժերը երկու թեթեւ շարժիչով ինքնաթիռ են ոչնչացրել, հայտնում է El Universal-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Պադրինո Լոպեսին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ինքնաթիռները ապօրինաբար հատել են Վենեսուելայի օդային սահմանները: Դրանք խոցվել են Էլրոս քաղաքի մոտակայքում: Նախարարը համոզմունք է հայտնել, որ ինքնաթիռներից մեկը կապված է եղել միջազգային թմրավաճառության հետ: Երկրորդ օդանավի վերաբերյալ բացատրություններ չեն հնչել, հայտնում է Gazeta:

Կործանված ինքնաթիռների անձնակազմի ճակատագիրը հայտնի չէ: