Պետության խնդիրն է հայրենասերներ դաստիարակել, որոնք զուրկ կլինեն տղայական ռոմանտիկայից: Այս մասին Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ Զինված ուժերում, ցավոք, դեռեւս շարունակվում են կենցաղավարել քրեական հոգեբանությամբ չգրված օրենքներով՝ «չբողոքել» եւ «ինքնուրույն լուծել հարցերը»: Հենց դա էլ հաճախ բանակում հանցագործությունների պատճառ  դառնում:

«Դա ստիպել է մեզ ընդլայնել լիազորությունների շրջանակը, հատկապես 2014 թվականին: Մենք կշարունակենք մեր ջանքերը: 2014 թվականը մենք անցկացրել ենք «Բանակը մեր տունն է» կարգախոսով: ԿԳ նախարարությունը, ոստիկանությունը, դպրոցները, բուհերը, հասարակությունը, բոլորը ընդհանուր խնդիր են լուծում: Վերջին տարիների համատեղ ջանքերի շնորհիվ քրեածին պատահարները բանակում 2014-ին կրճատվել են 2,5 անգամ: Դա նաեւ սպաների ու հրամանատարական կազմի հետ մեր աշխատանքի արդյունքն է»,-ընդգծել է պաշտպանության նախարարը: