Հայաստանի գլխավոր ռեսուրսը մարդն է, ուստի վերջինիս իրավունքները մշտական ուշադրության կարիք ունեն: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, օմբուդսմենի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ երկրի զարգացման հիմքում պետք է իշխեն մարդու իրավունքները, եւ իրավական ու դատական համակարգերը անհրաժեշտ է ծառայեցնել դրանց: «Այդ ուղղությամբ մենք պետք է ամրացնենք մեր ջանքերը», - ընդգծեց կառավարության աշխատակազմի ղեկավարը:
Հարությունը հավելեց, որ պետք չէ ցանկացած խախտման կամ իրավիճակին արձագանքել միանգամից եւ ուժով: «Պարտադիր չէ դա անել միանգամից եւ մեծ աղմուկով: Դա ոչ միշտ է արդյունավետ: Պետք է հասնել արդյունքի: Դա նշանակում է, որ պետք է կիրառել գործողությունների շատ լավ հավաքածու», - հստակեցրեց Հարությունյանը:



























