Հանրապետության դատարաններում սուբյեկտիվության գործոնը պետք է նվազեցնել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, օմբուդսմենի կողմից կազմակերպված կլոր սեղանի շուրջ հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ դեռեւս հստակ չեն դատական իշխանության հայեցողության սահմանները, իսկ այդ հայեցողության սահմանափակման սկզբունքը գործնականում չի գործում: «Սահմանադրական դատարան ներկայացված հայտարարություններից գրեթե 70%-ը վերաբերում է օրենքների հստակ մեկնաբանությունների բացակայությանը: Ուստի եւ չեն գործում իրավական ինստիտուտները, այդ թվում՝ նոր հանգամանքների առաջացման ժամանակ գործերի վերանայումը: Սակայն այս խնդրի լուծման շուրջ մենք աշխատել եւ շարունակում ենք աշխատել», - նշեց Հարությունյանը: