Հիվանդանոցից, դեկտեմբերի 9-ին, ժամը 03.10-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ աջ ձեռքի «ձեռնային մակերեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել ԻԻՀ 28-ամյա քաղաքացի, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է տանը` վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 1.00-ին, Երեւան քաղաքի «Մալաթիա» Բ/Կ-ի մոտակայքում նա իր «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով էլ ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:



























