Այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, օբուդսմենի գրասենյակի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Հայաստանի վարչապետի, ԱՄՆ-ի ու Եվրամիության դեսպանների ելույթից հետո կլոր սեղանը վարող, Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը խոսքը փոխանցեց Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին:
Այդ ընթացքում նրան ընդհատեց մի քաղաքացի, եւ հայտարարեց, որ նման «քաղցր-մեղցր» քննարկումները անտեղի եւ անթույլատրելի են մի երկրում, որտեղ մարդու իրավունքները խախտվում են ամեն օր:
Քաղաքացու ելույթն ընդհատելու Կարեն Անդրեասյանի՝ 2 րոպե շարունակվող փորձերը ոչնչի չհանգեցրին, որից հետո անվտանգության աշխատակիցները հարկադրված եղան դուրս հրավիրել անդորրը խախտողին:



























