Վայ այն ոստիկանությանը, որը որոշի զբաղվել քաղաքականությամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողներին հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ ՀՀ օմբուդսմենի կողմից կազմակերպված կլոր սեղանից հետո:
«Ես հակառակը կասեմ. Վայ այն քաղաքական ուժին, որը ցանկանում է մնալ ոստիկանության օգնությամբ: Երկու տարբերակներն էլ ձախողված են»,-հավելել է նա:
Հարցին, թե որքանո՞վ է արդյունավետ համարում ՆԳՆ սպասվող վերակենդանացումը, Գասպարյանը պատասխանել է, որ անձամբ ինքը կողմ է ոստիկանության ինստիտուտի պահպանմանը. Նախարարական պաշտոնը ենթադրում է կախվածություն քաղաքական կոնյունկտուրայից:



























