ՌԴ Կիրովի մարզի Վերխնեկամսկի շրջանի Սոզիմյան գյուղական բնակավայրի ղեկավար Ելենա Կաստորնայան, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, նոյեմբերի 27-ին, մտել է կաթսայատուն եւ նրան դիմավորել է հաչող շան փոքրիկ ձագը:
Պաշտոնյան հնոցապաններին հրամայել է անմիջապես հեռացնել շանը կաթսայատնից: Երբ աշխատողը հրաժարվել է կատարել կնոջ պահանջը, վերջինս վերցրել է շանը, բացել կաթսայատան շիկացած դռնակը եւ շանը գցել կրակարանի մեջ, հայտնում է Lifenews-ը:
Գյուղական համայնքի ղեկավարի նկատմամբ «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք» հոդվածով քրեական գործ է հարուցվել:



























