Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր նվաճումը կլինի այն, որ մեր ամբողջ ժողովուրդը կսկսի խոսել ոչ միայն դրա ճանաչման եւ ժխտման քրեականացման մասին, այլեւ հետեւանքների փոխհատուցման: Այս մասին դեկտեմբերի 10-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Մենք արդեն ակտիվորեն սկսել ենք համապատասխան միջոցառումներ անցկացնել, ստեղծել քաղաքական որոշակի տրամադրություն: Եվ դրա ապացույցն է այն, որ Թուրքիան արդեն փորձում է հակազդել այդ քայլերին», - նշել է Մանոյանը: Ըստ նրա՝ գլխավոր ձեռքբերումը կլինի այն, որ մենք արդեն կսկսենք խոսել ոչ միայն Ցեղասպանության ճանաչման եւ ժխտման քրեականացման մասին, այլեւ Ցեղասպանության հետեւանքները փոխհատուցելու եւ վերացնելու մասին: «Դա հասկանում են նաեւ Թուրքիան եւ այլ երկրները: Մեր գլխավոր խնդիրը պետք է լինի Թուրքիայի նկատմամբ պահանջների խստացումը», - ընդգծել է Մանոյանը:



























