Չինաստանում փրկարարական ծառայության աշխատակիցները կոյուղուց նորածնի են հանել, որին մայրը ծննդաբերությունից հետո նետել է զուգարանը: Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի հյուսիս-արեւմտյան Շենսի նահանգում: Խողովակում հայտնված երեխայի ճիչերը գրավել են անցորդների ուշադրությունը, որոնք էլ փրկարար ծառայություն են զանգահարել:

Ըստ The Mirror-ի, փրկարարները բավական ջանք են գործադրել, որպեսզի խողովակների ապամոնտաժման ժամանակ երեխան չտուժի: Բժիշկների խոսքով, մայրը տղային զուգարանն է նետել ծննդաբերությունից անմիջապես հետո՝ նույնիսկ մինչեւ վերջ չկտրելով պորտալարը: Հիմա երեխան հիվանդանոցում է: Մասնագետների փոխանցմամբ, փոքրիկը չի տուժել, նրա առողջությանը ոչինչ չի սպառնում:

Newsru-ի փոխանցմամբ, չինական ոստիկանությունը փնտրում է նորածնի մորը: Անհրաժեշտության դեպքում նրան նախ բուժօգնություն կցուցաբերեն, ինչից հետո մեղադրանք կառաջադրեն երեխայի սպանության փորձի համար: