Ղազախստանը պատրաստ է իր տարածքում ընդունել Իրանի հարցով բանակցությունների հերթական փուլը: Այս մասին ասված է ղազախ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին երկխոսության արդյունքում տարածված համատեղ հայտարարությունում: Նիստը կայացել էր Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովի նախագահությամբ:

«Ղազախստանը բանակցությունների մասնակիցներին կոչ է անում աշխատանքը շարունակել կառուցողական կերպով՝ մինչեւ 2015թ. համապարփակ համաձայնագրի հասնելու համար»,- փոխանցում է  ՏԱՍՍ-ը:

Նաեւ ընդգծվում է, որ «ԱՄՆ-ն գնահատում է Ուկրաինայի հարցով Ղազախստանի հետ երկխոսությունը», ողջունում է Աստանայի ավանդը զինված ներքին հակամարտությամբ բռնկված այդ երկրում ծավալած գործունեությունում՝ ԵԱՀԿ դիտորդական հատուկ առաքելության եւ Եվրոպայի հետ համագործակցությամբ, ինչպես նաեւ «Կիեւին տնտեսական աջակցությունն ապահովելու պարտավորությունը ստանձնելու հանգամանքը»: