Հայ-ադրբեջանական սահմանին դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը լարված վիճակ էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հակառակորդը ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը՝ արձակելով ավելի քան 200 կրակոց: Հայկական կողմը ստիպված է եղել տեղ-տեղ կրակահերթ բացել՝ լռեցնելով հակառակորդին: Տուժածներ չկան:




























