Ավստրալիան Ուկրաինայի ԶՈՒ-ին ավելի քան 2 մլն դոլարի օգնություն կհատկացնի: Ուկրաինայի ղեկավարի կայքում զետեղված հայտարարության համաձայն՝ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ-ին ավելի քան 2 մլն դոլարի օգնություն հատկացնելու որոշման մասին: Նաեւ քննարկվել է Ուկրաինայի հարցով դոնորային խորհրդաժողովին Ավստրալիայի մասնակցության հարցը, որը կայանալու է 2015թ. սկզբին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Էբոթին առաջարկել է 2015թ. այցելել Կիեւ:
Ուկրաինայի պատմության մեջ առաջին անգամ այդ երկրի ղեկավարը դեկտեմբերի 10-ին այցով մեկնել է Ավստրալիա: Երկօրյա այցի ընթացքում Պորոշենկոն նախատեսում է այցելել Մելբուրն, Կանբերա եւ Սիդնեյ, որտեղ մի շարք հանդիպումներ կունենա:




























