Դոնի Ռոստովում բնակելի շենքում բռնկված հրդեհը հինգ մարդու կյանք է խլել:
Երկհարկանի շենքը գտնվում է Փետրվարի 7-ի փողոցում: Հրդեհի մասին Զանգն ԱԻՆ-ը ստացել է Մոսկվայի ժամանակով 4:30-ին: «Երկհարկանի շենքն այրվում էր քմ մակերեսով: Կրակի ճիրաններից դուրս է բերվել 6 մարդ, որոնցից երեքը՝ երեխա», - ասել է գերատեսչության ներկայացուցիչը, փոխանցում է BFM-ը:
Հրդեհի զոհերի ինքնությունը պարզվում է: Փաստի առթիվ կատարվում է ստուգում:



























