Եվրամիությունը դիտարկում է Ղրիմի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայենլու հնարավորությունը: Բրյուսելում կարգելեն նավթի ու գազի հանքերի որոնումների համար նախատեսված տեխնոլոգիաների վաճառքը: ԵՄ-ն մտադիր է արգելել նաեւ եվրոպական ընկերություններին կառավարել թերակղզում զբոսաշրջային բիզնեսը:
Տվյալ պահին նախապատրաստական փուլում գտնվող առաջարկությունները նախատեսում են ԵՄ-ի քաղաքացիներին արգելել գնել կամ ֆինանսավորել Ղրիմում գտնվող ընկերություններին: Այս սահմանափակումները կտարածվեն հետեւյալ ոլորտների վրա. տրասնպորտ, հեռահաղորդակցություն, էներգետիկա, նավթ, գազ, լեռնահանքային արդյունաբերություն:
Եվրոպան ձգտում է թուլացնել տնտեսության հումքային հատվածը զարգացնելու Ռուսաստանի ունակությունը, փաստում է Reuters-ը: Նոր պատժամիջոցները, որոնք այժմ գտնվում են դիտարկման փուլում, ամենայն հավանականությամբ անհնար կդարձնեն Սեւ ծովում նավթի ու գազի հանույթը:
Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված ԵՄ-ն վերջին պատժամիջոցները սահմանել է նոյեմբերի 29-ին: Պատժվել են ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի ընտրությունների կազմակերպման մեջ Բրյուսելի կողմից մեղարդվող ուկրաինացիները:




























