Ամերիկայի Միացյալ Նահանգները Աֆղանստանում փակել են Փարվան կենտրոնական նահանգում տեղակայված Բահրամ ռազմաբազայից ոչ հեռու գտնվող բանտը:

Բահրամ բանտը տեղակայված է Քաբուլից 47 կմ-ի վրա: Բանտի նկատմամբ վերահսկողությունը աֆղանացիներին է փոխանցվել 2013թ. մարտին:

Բանտի փակման մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 10-ին, հայտնում է Euronews-ը:

«Ինտեֆաքսը», վկայակոչելով NBC-ին, հաղորդում է, որ բանտը փակելուց առաջ երկու բանտարկյալները՝ երկուսն էլ Թունիսի քաղաքացիներ, փոխանցվել են աֆղանական իշխանություններին: 

Լրատվամիջոցները նշում են, որ Պենտագոնը ԿՀՎ-ի կտտանքների մասին զեկույցի հրապարակումից հետո ազատվել է Աֆղանստանում գտնվող վերջին բանտարկյալներից: Այդ տվյալներից շատերը վերցված են հենտ Բահրամ բանտից, որտեղ բանտարկյալները ենթարկվել են խոշտանգումների՝ ջրով եւ ցրտով, քնից զրկելով եւ ծեծերով:

Այս տեղեկատվության բացահայտումը ցնցել է ամերկյան հասարակությունը: Իրավապաշտպանները կոչ են արել քրեական պատասխանատվության ենթարկել ազատարկվածներին կտտանքների ենթարկողներին: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստացել է այլեւս բացառել բանտարկյալների վրա ազդեցության նման մեթոդների կիրառումը: