Դեկտեմբերի 8-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում 1954 թ. ծնված  Միքայել Վ.-ն դիմում էր ներկայացրել, որ  դեկտեմբերի 6-ին օդանավակայանի մեկնման սրահում իրեն անհայտ պայմաններում կորցրել է ճամպրուկը, որի մեջ եղել են իր անձնական օգտագործման իրերը` մոտ 510.000 դրամ արժողությամբ: 

Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Սեյրան Ղ.-ն եւ տվել խոստովանական բացատրություն, որ Միքայել Վ.-ին պատկանող ճամպրուկը «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից ինքն է գողացել:

Միքայել Վ.-ին պատճառվել է 600.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: