Բաքվում սարսափելի հանցագործություն է իրագործվել:

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ սկսուրը առանձնակի դաժանությամբ սպանել է իր հարսին ու 6 ամսական թոռնուհուն:

Հանցագործությունն իրականացվել է Սուրախանյան շրջանում, վարձակալված բնակարանի բակում, որտեղ 40-ամյա Շարհիա Հուսեյնովան բնակվել է իր 20-ամյա հարսի հետ: Կենցաղային վեճի հողի վրա Շ. Հուսեյնովան մի քանի հարված է հասցրել Է. Նաջաֆովայի գլխին, ով ստացված գանղգուղեղային վնասվածքից տեղում մահացել է: Այնուհետեւ կինը մտել է տուն եւ խեղդել 6 ամսական թոռնուհուն:

Շարհիա Հոսեյնովան ձերբակալվել է: Փաստի առթիվ հարուցվելէ  քրեական գործ, իրականացվում է հետաքննություն: