Հայաստանում ապրանքների գների թանկացումներն, ընդհանուր առմամբ, ադեկվատ են արժութային փոխարժեքների տատանումներին: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կառավարության նիստին հայտարարեց տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյուքներով՝ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների շուկայում գների աճը կազմել է 2%-ից 12 – 13%, միեւնույն ժամանակ, երբ հայկական դրամը վերջին 2 շաբաթների ընթացքում 13%-ով արժեզրկվել է՝ դոլարի դիմաց 411-ից մինչեւ 463 դրամ:
Փոխարժեքի անկումը լրջորեն ազդել է ներկրվող ապրանքների գների վրա, որոնք սկսել է թանկանալ նոյեմբերի 20-ից: Այնուհետեւ այդ թանկացումներին սկսեցին հետեւել նաեւ տեղական ապրանքները, որոնցում նույնպես առկա են ներկրվող բաղադրիչներ: Դրանց շարքում Շաբոյանը ուշադրություն հրավիրեց կաթնամթերքի շուկային, որոնց ինքնարժեքի մեջ մտնում է ներկրվող չոր կաթը: Ձմեռային ամիսներին, կաթնարտադրության անկմանը զուգընթաց, փոշին (նշանակում է նաեւ, արժութային փոխարժեքը) գների վրա ավելի ուժեղ են ազդել: Միեւնույն ժամանակ, չեն փոխվել պաստերիզացված կաթի, ինչպես նաեւ պանրի գները, որոնց բաղադրության մեջ չի թույլատրվում կաթի փոշի: Պետպաշտոնյայի խոսքով՝ այս շուկայում հետազոտությունները շարունակվում են՝ հաշվի առնելով դրա հասարակական նշանակությունը: Հանձնաժողովի դիտարկումներով՝ գները հիմնականում թանկացրել են երկու հիմնական արտադրողներ:
Ներկրվող ապրանքներից Շաբոյանը հիշատակեց նաեւ բրնձի թանկացումը՝ 1 կգ-ի համար 325 դրամից մինչեւ 375 դրամ: «Մենք հետեւում ենք տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում նաեւ խոշոր, վարքագծին: Մեր նպատակն է թույլ չտալ գների չհիմնավորված թանկացումներ. դրա համար նախատեսված է պատասխանատվություն», - նշեց հանձնաժողովի ղեկավարը:



























