Մահապարտը Քաբուլի արվարձանում պայթուցիկ սարքը գործարկել է այն պահին, երբ կողքով անցել է զինծառայողներ տեղափոխող ավտոբուսը: Պայթունի հետեւանքով 6 զինվոր զոհվել, առնվազն 10-ը՝ վիրավորվել են: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը:

«Ալ-Ջազիրան» նշում է, որ այս ահաբեկչությունը կարող է նշանակել զինյալների կողմից հակակառավարական արշավի ակտիվ փուլի վերսկսկում: Դեկտեմբերի 8-ին Աֆղանստանում պաշտոնապես ավարտվել է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմական առաքելությունը: 2015.թ սկզբից իսլամիստների դեմ պայքարով կզբաղվեն տեղական բանակն ու ոստիկանությունը, հիշեցնում է «Lenta.ru»-ն: