ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կանցկացնեն Բեռլինում: Այդ մասին իր միկրոբլոգում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Միջնորդները կհանդիպեն Գերմանիայի պաշտոնատար անձնանց հետ՝ ղարաբաղյան հակամարտությունը քննարկելու նպատակով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, համանախագահները առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ:




























