Գյումրիի «Շիրակ» օդանավակայնի ուղեւորներին կազատեն ելքի վիզայի տուրքերից: Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կառավարության նիստին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, որ համապատասխան փոփոխություններն առաջարկվում են իրականացնել «Պետական տուրքի մասին» օրենքում: Կառավարության կարծիքով, օդանավակայանի տուրքից եկամտի կորուստը, որը վերջին տարիներին տատանվել է տարեկան 360-380 մլն դրանի սահմաններում, (մոտ 830 հազար ոլար)  վրադիրով կփոխհատուցվի:

Առաջարկությունը սատարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Շատ ճիշտ առաջարկություն է, որը կօգնի Գյումրի քաղաքի, եւ ամբողջ մարզի, երկրի զարգացմանը, քանի որ դա թույլ կտա էժանացնել տոմսերը եւ ներգրավել բյուջտային ավիաընկերություններին», - հայտարարեց վարչապետը: Նա հանձնարարել է օրինագիծը խորհրդարան ներկայացնել արագացված կարգով: Նմանատիպ փորձն արդեն կիրառում է Քութայիսին, որտեղ հաջողությամբ գործում են բյուջետային ավիաընկերություններ:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961թ.-ից եւ երկրի երկրորդ միջազգային օդանավակայանն է: Գտնվում է  Գյումրի քաղաքից 5 կմ հեռավորության վրա: Համապատասխանում է Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ստանդարտներին: Օդանավակայանի ցուցանիշները թույլ են տալիս սպասարկել Boeing – 757, Airbus - 319 (320), Իլ-76, Տու-154 եւ փոքր օդանավեր: