Խորհրդարանի արտահերթ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կառավարության նիստին հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նիստի ընթացքում կքննարկվեն առաջնային կարեւորության հարցեր, այդ թվում՝ 8 միջազգային պայմանագրեր, ինչպես նաեւ մի շարք օրինագծեր, որոնք բխում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամությունից եւ տեղի օրենսդրության ներդաշնակեցման անհրաժեշտությունից:
Օրակարգում ներառվել են նաեւ մի շարք կարեւոր օրինագծեր, մասնավորապես, փոքր եւ միջին բիզնեսի համար հսկիչ-դրամարկղային սարքերի տեղադրման երկարաձգումը, ինչպես նաեւ ՏՏ ոլորտի նոր ձեռնարկությունների համար արտոնությունների տրամադրումը:



























