ԱՄՆ-ում կրկին մտահոգություն են հայտնել Խադիջա Իսմայիլովայի կալանքի կապակցությամբ: Այս մասին դեկտեմբերի 10-ի ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին:

Վաշինգտոնը խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ լրագրողների գործունեության հանդեպ գործադրվող ճնշումների փաստից: «Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում հարգել սեփական քաղաքացիների իրավունքները եւ թույլ տալ ազատ արտահայտել կարծիքը: Ադրբեջանը կարող է ավելի լավ ապահովել իր կայունությունը եւ բարգավաճումը՝ ավելի ազատ հասարակություն ունենալու դեպքում: Մենք իհարկե Վաշինգտոնում եւ արտասահմանում  Ադրբեջանի ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակներով շփումներում բարձրացրել ենք  քաղաքացիական հասարակության եւ մամուլի ազատության սահմանափակումների հարցը»,- հայտարարել է նա:

Խադիջա Իսմայիլովան կալանավորվեկ էր դեկտեմբերի 5-ին ինքնասպանության դրդելու մեղադրանքով, նրան մինչեւ 7 տարվա ազատազրկում է սպառնում: