Թուրքիայի Այդըն քաղաքում 43-ամյա Հասան Քուրթուլուշը տան բաղնիքում 35 դանակի հարվածով սպանել է կնոջը՝ 46-ամյա Այշեգյուլ Քուրթուլուշին։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Այդըն քաղաքի հիվանդանոցներից մեկում որպես բժիշկ աշխատող Հասան Քուրթուլուշը տուն մտնելուց հետո փնտրել է կնոջը եւ նրան բաղնիքում լվացվելուց տեսել։   Հասանը դանակով հարձակվել է կնոջ վրա եւ 35 հարված հասցրել մարմնի տարբեր մասերին։

Համոզվելով, որ կինը մահացել է, Հասանը զանգել է ոստիկանություն եւ պատմել տեղի ունեցածը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են Հասանին, ով բղավել է, որ կինն արժանի էր դրան։