Հոնկոնգի ոստիկանությունը սկսել է Occupy Central շարժման ակտիվիստների ձերբակալությունները, ովքեր հրաժարվում են իշխանությունների հրամանով լքել տարածքը, հայտնում է South China Morning Post-ը:
Ոստիկանները որոշ ցուցարարներին ձեռքերի վրա են տանում, որոշներին պարզապես հեռացնում են տարածքից: Ձերբակալությունների ժամանակ ակտիվիստները գրեթե չեն դիմադրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Հոնոկոնգի կենտրոնում դեկտեմբերի 11-ին բարիկադների մաքրման գործողությունը: Ճանապարհները մետաղական արգելքներից, վրաններից եւ աղբից ազատելու հրամանը տվել էր Հոնկոնգի գերագույն դատարանը՝ բավարարելով ավտոբուսային ընկերության հայցը:



























