Հայաստանը Համաշխարհային բանկից 32.67 մլն դոլար կստանա՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի 2-րդ փուլի համար: Հայաստանի կառավարության եւ ՀԲ-ի միջեւ վարկային համապատասխան վարկային համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսի 6-ին: Ծրագրի մեկնարկը նախատեսված է 2015 թվականին:

Վարկը տրամադրելու են Համաշխարհային բանկի երկու կառույցներ. 9.67 մլն դոլարը՝ Զարգացման միջազգային ասոցիացիան (IDA), արտոնյալ պայմաններով, իսկ 23 մլն դոլարը՝ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը, շուկայականին մոտ պայմաններով:

Ծրագրի նպատակն է արոտավայրերի եւ անասնաբուծության արտադրողականության բարձրացումը, ինչպես նաեւ նոր գյուղատնտեսական արտադրության ստեղծումը: