Ավստրալացի ոստիկանները մի քանի կրակ են արձակել տղամարդու ուղղությամբ, ով նրանց կողմ է վազել՝ զինված սումուրայի սրով:

Միջադեպը տեղի է ունեցել Բրիսբենի (Քվինսլենդ) հյուսիս-արեւմուտքում: Տղամարդը սպառնացել է ոստիկաններին, ովքեր դեքպի վյար էին ժամանել կենցաղային կոնֆլիկտի մասին հաղորդագրություն ստանալուվ հետո: Իրավապահները պահանջել են ցած գցել զենքը, սակայն տղամարդը հրաժարվել է կատարել, գրում է The Guardian-ը:

«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ հարձակվողը որովայնի եւ կրծքավանդակի հատվածում հրազենային վնասվածք է ստացել: Ներկայումս նա գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: