Դեկտեմբերի 11-ին եւ լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 204 խախտում, որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մասնավորապես առաջնագծի արեւելյան ուղղությամբ հակառակորդը 82 եւ 60 մմ ականանետերից կրակել է 24 անգամ:
Հակառակորդը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաեւ դիպուկահարներ (144 կրակոց), գնդացիրներ (820 կրակոց) եւ այլ հրաձգային զինատեսակներ:
ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումներն ըստ անհրաժեշտության ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ եւ իրադրությունը պահել վերահսկողության տակ:



























