ՆԱՏՕ-ն սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի երկրների հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:

 «Ուելսի գագաթնաժողովին Դաշինքը պաշտոնապես հրապարակել է ղարաբաղյան հակամարտության շուրջ իր դիրքորոշումը: Մենք կողմնակից ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում եւ կողմերի շահերին համապատասխան հակամարտության խաղաղ կարգավորմանը», - հայտարարել է Ջեյմս Ապաթուրայը: