ԵՄ-ում մտահոգված են ադրբեջանցի լրագրողուհի Թադիջա Իսմաիլովայի կալանքով: Այդ մասին Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լիտվայի արտգործնախարար Էդգար Ռինկեւիչսը:
Նա ընդգծեց, որ ինչպես Լատվիայի, այնպես էլ ընդհանուր առմամբ, ԵՄ-ի համար առաջնահերթ են օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը եւ մարդու իրավունքները:
«Մենք մտահոգված ենք եւ մտադիր ենք քննարկել այդ հարցը ադրբեջանական կողմի հետ: Հույս ունենք, որ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանք կցուցաբերվի: Արեւելյան գործընկերությունը ոչ միայն տնտեսական կամ քաղաքական համագործակցություն է: Դա ընդհանուր արժեհամակարգ է: Եվ լրատվամիջոցների ազատությունը այդ համակարգի մի մասն է», - ընդգծեց նախարարը:




























