ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ինքնամեկուսացման ճանապարհով չի գնա, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նման հայտարարությամբ նախարարը հանդես է եկել «Երկխոսություն՝ հանուն ապագայի. Ռուսաստանը եւ շրջապատող աշխարհը ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք երբեք չենք գնա ինքնամեկուսացման ճանապարհով եւ պատրաստ ենք համագործակցութան Արեւմուտքի եւ Արեւելքի երկրների հետ՝ փոխադարձ շահերը հարգելու հիմքով: Չենք ձգտում եւ երբեք թույլ չենք տա, որպեսզի ինքնամեկուսացման ճանապարհով գնանք», — նշել է Լավրովը:
Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգիռ է այլ պետությունների հետ հարաբերությունները զարգացնելու հարցում, սակայն բացառապես փոխադարձ հարգանքի պայմաններում:




























