Արժութային շուկան մեղմացնում է դրա ավելորդ տատանումները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց HSBC Armenia բանկի գործադիր տնօրեն Տիս Կլեմենցը:

Հարցին՝ կարո՞ղ են արդյոք դրան նպաստել Կենտրոնական բանկի սահմանափակ արժութային առեւտուրը, Կլեմենցը պատասխանեց, որ «ԿԲ-ն իրավասու է շուկայի կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկել»:

Ի պատասխան հարցին՝ փոխարժեքի ներկայիս տատանումների պայմաններում սպեկուլյանտների համար տեսնո՞ւմ է արդյոք գայթակղություն, Կլեմենցը արձագանքեց. «Չեմ կարող ասել: Շուկայի շատ մասնակիցներ դրամը փոխարկել են դոլարի իրենց կորպորատիվ եւ անձնական կարիքների նպատակով»: Մեկ այլ հարցին՝ բավարարո՞ւմ են արդյոք վերջինիս ընդլայնված արժութային ծառալումները, HSBC Bank Armenia-ի գործադիր տնօրենը պատասխանեց. «Սա շուկայի խնդիրն է, այլ ոչ մեր բավարարման կամ չբավարարման»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ից հայկական դրամը արժեզրկվել է ավելի քան 12%-ով: