Երեւանում կկայանա «Թբիլիսիի, Սուխումի, Ցխինվալի միջեւ հումանիտար եւ մշակութային համագործակցության հեռանկարներ» թեմայով հերթական քաղաքացիական լսումները, հայտնում է «Վրաստան օնլայնը»:

Միջոցառումը տեղի կունենա 2014թ. դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարությամբ Եվրամիության կողմից ֆինանսավորվող COBERM ծրագրի շրջանակներում: Կազմակերպիչը Քաղաքացիական լսումների կովկասյան կենտրոնն է (Վրաստան): Միջոցառմանը կմասնակցեն քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներ, լրագրողներ, Սուխումից, Ցխինվալից, Թբիլիսիից ժամանած փորձագետներ: