Կարիբյան տարածաշրջանում Սենտ Լուիս կղզու նավահանգստում գտնվող Insignia զբոսանավում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով երեք մարդ է զոհվել: Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ զոհվել են նավի անձնակազմի երեք անդամները:
Նավի վրա գտնվող 650 զբոսաշրջիկներին տարհանել են:
Նավը պատկանում է Մարշալյան կղզիներում գրանցված Oceania ընկերությանը: Այն դուրս է եկել Սան Խուանից (Պուերտո Ռիկո) եւ պետք է 10-օրյա զբոսանք կատարեր Կարիբյան ծովում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հրդեհի պատճառները ճշտվում են: Դեպքի հետաքննությանը մասնակցում են ԱՄՆ-ի տրանսպորտում անվտանգության հարցերով ազգային վարչության մասնագետները:




























