Դատարանի վճռով Սլովակիայի նախագահից կբռնագրավեն 121 հազար եվրո ընդհանուր գումարի չափով ծառայողական ունեցվածքի մի մասը: Այդ գումարը կվճարվի՝ ի փոխհատուցում հանրապետության ղեկավարի գրասենյակից ապօրինի ազատված աշխատակցի:

2002թ. Սլովակիայի նախագահի գրասենյակը ապօրինաբար հեռացրել է Լադիսլավ Լիզակին, ով այդ որոշումը բողոքարկել է դատարանում եւ շահել դատը, գրում է SME բրատիսլավական թերթը: Լիզակին աշխատանքից ազատել են Ռուդոլֆ Շուստերի նախագահության օրոք, սակայն վերջինս դատը շահել է Իվան Գաշպարովիչի օրոք, 121 հազար եվրոյի չափով փոխհատուցումը պահանջում է Անդրեյ Կիսկիի նախագահության օրոք:

Ըստ օրենքի, պետական հաստատություններում բռնագանձման ենթակա չեն այն իրերը, առանց որոնց գերատեսչությունը չի կարող իրականացնել իր գործառույթները, սակայն տվյալ փաստը դեռ պետք է ապացուցվի: